Մասիսում և Վեդիում ՏԻՄ ընտրությունների համար առաջադրվող թեկնածուներն ավելանում են
Նմանատիպ
Մասիսում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 8-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից’ ԲՀԿ անդամ, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Նորայր Նահապետյանը: Վեդիում ինքնաառաջադրվել են ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը և անկուսակցական Սիսակ Սիմոնյանը:
Այս մասինտեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետն սկսվել է օգոստոսի 5-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը:
Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում