Եվրասիական միության կազմում կապահովվի Հայաստանի խաղաղությունը. Դավիթ Հակոբյան
Նմանատիպ
Մարքսիստ Դավիթ Հակոբյանի կարծիքով Եվրասիական միության կազմում կապահովվի Հայաստանի խաղաղությունը, այս մասին նա հայտնել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
«15 հազար քառակուսի կմ-ի վրա Ռուսաստանի ներքին քաղաքական սուբյեկտ: Այսինքն’ միասնական սահմանի պաշտպանություն ինչպես Օսմանյան Թուրքիայի, այնպես էլ ազերի թուրքերի դեմ»,- նկատեց Դավիթ Հակոբյանը’ հավելելով, որ Արեւմուտքն անընդհատ «ազերի թուրքերին հրահրելու է չհայտարարագրված պատերազմ եւ ամեն դեպքում, ոչ միայն սահմանային հողերը մնալու են անմշակ եւ խաղաղ զոհեր են լինելու ամեն օր, այլ նաեւ երբեք ու երբեք այդ հարցը չի լուծվելու»,-խոսելով ղարաբաղյան հիմնահարցի մասին’ ասել է մարքսիստը:
«Ոչ ոք չի ճանաչելու հայկական պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կամ Հայաստանի տարածքային ամբողջականություն: Այս պարագայում կարծում եմ միակ ելքը 2-րդ աստիճանի անկախությունն է: Բայց ամենակարեւորը Ռուսաստանի կազմում Արցախը կպաշտպանի հրով ու սրով գրված պատմաաշխարհագրական տարածքները»,-հավելել է Դավիթ Հակոբյանը: