Մոսուլում ԻՊ-ի 9 ղեկավարներ են սպանվել

Մոսուլում ԻՊ-ի 9 ղեկավարներ են սպանվել

Իրաքի Մոսուլ քաղաքի հարավում միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» 9 ղեկավարներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանց թվում եղել են արաբներ, պակիստանցիներ, սիրիացիներ, աֆղանցիներ: Միջազգային դաշինքը 17 հարվածներ է ուղղել ահաբեկիչների դիրքերին, ոչնչացվել են զինապահեստներ, փոխադրամիջոցներ:

Նախօրեին՝ փետրվարի 2-ին, ԻՊ-ի ահաբեկիչները Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել քրիստոնյա հոգևորականի, ում առևանգել են 8 ամիս առաջ Բաքր թաղամասում:

Մյուս կողմից` եզդի զինյալները Ջաբալ Շանգալի մերձակայքում՝ Խանասուր բնակավայրի հարավային մասում, հայտնաբերել են զանգվածային գերեզման, որտեղ թաղված են ավելի քան 30 եզդիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում