Ջրաձորում ընտրապայքարը կընթանա ամուսինների միջև

ՀՀ հեռավոր գյուղերից մեկում’ Ջրաձորում, հետաքրքիր ընտրապայքար է ծավալվում: 301 բնակիչ ունեցող գյուղում միմյանց դեմ են պայքարելու այժմյան գյուղապետ 52-ամյա Գևորիկ Հովակյանն ու նրա կինը’ Կարինե Վարդանյանը:
«Առավոտ»-ի հետ զրույցում այս փաստը հաստատել է թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

Այս կերպ հնարամտորեն փորձ է արվում ընտրապայքարը համապատասխանեցնել ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, ըստ որի’ մեկ թեկնածուի առաջադրման դեպքում գրանցումը բացառվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում