100 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով 12 մլն դրամ է հատկացվել
09/08/2012 16:27
Նմանատիպ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, վերաբաշխում կատարելով ՀՀ 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ’ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում’ ՀՀ կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 100 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 12 մլն դրամ, հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից:
Հաշվի են առնվել վետերանների վաստակը, նրանց մեծ մասի պատկառելի տարիքը և առողջության պահպանման և վերականգնման կարևորությունը։
«Մեր վետերաններին պետության միջոցների հաշվին ամառային հանգստի ուղարկելը դարձել է գեղեցիկ ավանդույթ», – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։