Հայաստանը ներկայացնող վերջին թեթևատլետն այսօր մրցասպարեզ դուրս կգա
09/08/2012 17:08
Նմանատիպ
Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող թեթևաթլետ, նիզականետող Քրիստինե Հարությունյանը ելույթ կունենա այսօր՝ օգոստոսի 9-ին:
Լոնդոնում նրա մրցելույթի հետ առանձնապես մեծ հույսեր չկան, սակայն հույս կա, որ 21-ամյա մարզուհին հնարավորինս բարձր արդյունք ցույց կտա և բարելավի իր անհատական վարկանիշը:
Քրիստինեն Հայաստանի վերջին թեթևաթլետն է, ով մասնակցելու է Լոնդոնի օլիմպիական խաղերին: Հիշեցնենք, որ հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը, ինչպես նաև նիզականետող Մելիք Ջանոյանը անհաջող ելույթներ են ունեցել:
Հարությունյանի մասնակցությամբ մրցումները սկսվելու են Երևանի ժամանակով ժամը 24.00:
Հետևեք մեզ նաև Telegram-ում