«Ժողովուրդ». Գրիգոր Ամալյանը հրաժեշտ կտա և’ պաշտոնին, և’ հանձնաժողովին

«Ժողովուրդ»–ը գրում է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրաժեշտ կտա ոչ միայն իր պաշտոնին, այլև այդ հանձնաժողովին։ 2013թ. ապրիլին կլրանա հանձնաժողովի գործունեության ժամկետը։

Ամալյանը տեղեկացրել է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ նույն մարդը չի կարող 2 անգամից ավելի անընդմեջ առաջադրվել հանձնաժողովի կազմում, ուստի ինքը չի առաջադրվելու։ «Որևէ արտառոց բան չկա, պարզապես օրենքի պահանջն է դա»,–ասել է նա։ «Հիշեցնենք, որ Գրիգոր Ամալյանն այն տխրահռչակ չինովնիկն է, որի անմիջական մասնակցությամբ Հայաստանում փակվեց միակ անկախ հեռուստաալիքը՝«Ա1+»–ը»,–հավելում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում