Վրաստանում Թուրքիայի քաղաքացիներից 57 հազար կեղծ դոլար են առգրավել

Վրաստանում Թուրքիայի քաղաքացիներից 57 հազար կեղծ դոլար են առգրավել

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի երեք քաղաքացիների, որոնցից առգրավել են 57 հազար ԱՄՆ-ի կեղծ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հետաքննությունը պարզել Է, որ Շաբան Կ.-ն, Հասան Է.-ն եւ Բարիշ Ի.-ն կեղծ թղթադրամները Թուրքիայից Վրաստան են բերել իրացնելու նպատակով: «Հետաքննչական ծառայությունը վերոհիշյալ անձանց ձերբակալել Է 20 հազար ԱՄՆ-ի դոլար իրացնելու փաստով, իսկ նրանց խուզարկելու ժամանակ լրացուցիչ առգրավվել Է 37 հազար ԱՄՆ-ի դոլար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ հետաքննությունը տարվում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ մեծ քանակությամբ կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաս

Հետևեք մեզ նաև Telegram-ում