Թուրք-ադրբեջանական եղբայրությունը տարածաշրջանային նոր իրականության պայմաններում

Թուրք-ադրբեջանական եղբայրությունը տարածաշրջանային նոր իրականության պայմաններում

Ռուս-արևմտյան նոր սկիզբ առած հակամարտության, ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման, Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման ֆոնին տարածաշրջանում կարևոր նշանակություն ունի նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունները:

1918թ.-ից Ադրբեջանական Հանրապետության ստեղծումից մինչ օրս թուրք-ադրբեջանական հարաբերությունները զերծ են եղել կտրուկ փոփոխություններից: Կապերը սերտ են բոլոր բնագավառներում` առևտրատնտեսական, քաղաքական,անվտանգության: Ադրբեջանը Թուրքիայի համար ունի կարևոր նշանակություն, քանզի վերջինս Թուրքիայի համար հանդիսանում է միջնորդ ինչպես դեպի Կովկաս, այպես էլ դեպի Միջին Ասիայի և Կասպյան ավազանի տարածաշրջան: Թուրքիան էլ Ադրբեջանի համար բացի դաշնակիցը, նաև միջազգային հարթակում ներկայանալու ամուր հենարան է:

Հեյդար Ալիևն իր ելույթում նշել էր. «Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին պետությունը, որը 1992թ.-ի հունվարի 14-ին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, Թուրքիան էր: Նրանց միջև հարաբերությունների ամրապնդման և դրանց դիվանագիտական հարթակ տեղափոխման առհավատչյա են տարբեր մակարդակներում փոխադարձ պաշտոնական այցերը: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները մտան մի նոր փուլ սկսած 2003թ-ից, երբ Ադրբեջանում իշխանության գլուխ անցավ Ալիևը, իսկ Թուրքիայում` Էրդողանը:

Ադրբեջանի համար Թուիքիայի հետ հարաբերությունները երաշխիք են այն բանի, որ Թուրքիան չի գնա հայ-թուրքականհարաբերությունների բարելավման, որը կլինի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացից անջատ: Ադրբեջանն իր դիրքորոշումը հաստատեց 2008թ.-ին` հայ-թուրքական հարաբերություններում «ֆուտբոլային դիվանագիտության» իրականացման ժամանակ: Նրանք միասնական են նաև Հայոց ցեղասպանության հերքման հարցում: Եվ որպես դրա տրամաբանական շարունակություն Ադրբեջանը պատրաստվում է այս տարվա ապրիլի 24-ին մասնակցել Թուրքայի կողմից կազմակերպված միջոցառումներին` նվիրված Գալիպոլլիի հաղթանակի 100 -ամյակին:

2015թ.-ի հունվարի 15-ին Հ.Ալիևը պաշտոնական այց է կատարել Թուրքիա: Հանդիպմանը քննարկվել են ռազմավարական երկուստեք կարևոր նշանակություն ունեցող հարցեր: Էրդողանն իր ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է մասնակցելու G20-ի գագաթաժողովին, որն տեղի է ունենալու Թուրքիայում` այս տարվա նոյեմբեր ամսին:

Մեծ նշանակություն է տրվել տնտեսական ոլորտում կապերի հետագա զարգացմանը: Արևմտյան ներդրումների չափով Թուրքիան առաջին տեղում է և հանդիսանում է Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը: Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են 2023թ.-ին ապրանքաշրջանառությունը հասցնել 15 մլրդ.դոլլարի, իսկ ադրբեջանական ներդրումները Թուրքիայի տնտեսությունում 2020թ.-ին նախատեսվում է հասցնել 20մլրդ. դոլլարի:

2015թ.-ին պլանավորվում է ավարտել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի` Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթուղու կառուցումը:

Թուրքիան կարևոր նշանակություն է տալիս էներգետիկ ոլորտի ծրագրերն, մասնավորապես Տրանսանատոլիականգազամուղի կառուցմանը (ТАИАР): Հատկանշական է , որ Ալիևի այցից առաջ պաշտոնական այցով Անկարայում էր ՌԴնախագահ Վ.Պուտինը, որից հետո վերլուծաբանները սկսեցին խոսել Մոսկվա-Անկարա-Բաքու եռանկյունու ձևավորմանմասին: Հենց Անկարայում էլ Պուտինը հաստատեց «Հարավային հոսք» նախագծից հրաժարվելու և «Թուրքական հոսք» նախագծի ձևավորման մասին: Փորձագետները նշում են , որ «Գազպրոմը» իր գազը եվրոպական շուկա հասցնելուհամար կօգտագործի ТАИАР-ը:

Քաղաքագետ Հուսեյն Ալտնատանը «Վեստիկ Կավկազա»-ի թղթակցին տրված հարցազրույցում կարևորել է Ալևի այցը Թուրքիա և նշել. «Այսօր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անկայուն իրավիճակ է: Դրա հետ կապված թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցումը, նավթի գների անկումը, նոր էներգետիկ ուղիները, Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցը, նմանատիպ այցերին տալիս են կարևոր բնույթ»:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կարարվել նաև անվտանգության հարցերին: «Վեստիկ Կավկազա»-ն հղումանելով Ադրբեջանի ՊՆ-ին գրում է, որ 2015թ.-ին տեղի կունենան թուրքական և ադրբեջանական բանակների համատեղուսումնավարժանքներ: «Իշըգ -2015» և «Անադոլո Գարտալը -2015» վարժանքների ժամանակ պլանավորվում է ավելի մեծացնել երկու բանակների համատեղ գործողությունների անցկացման հնարավորությունները:

Հիշեցնեք, որ 2013թ.-ի հուլիսին դաշտային վարժանքներ անց են կացվել Բաքվում և Նախիջևանում, իսկ 2014թ.-ի փետրվարին` Կարսում:

Հանդիպման ժամանակ քննարկված ամենակարևոր քաղաքական հարցը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը: Ալիևը կրկին անդրադարձ է արել ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերին, մասնավորապեսնշելով. «Հայաստանի կողմից այդ որոշումների չիրականացումը ցույց է տալիս, որ Հայաստանը չի ցանկանում խաղաղություն»:

Բացի այդ նա նշել է , որ ԵԱՀԿ Մինսկի խմբին ևս չի հաջողվել հասնել հաջողության: Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն տարածքային ամբողջականությանսկզբունքին հետևելու պարագայում` մոռանալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: էրդողանն իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը նշել է, որ Թուրքիան այս հարցում որդեգրել է ստույգ դիրքորոշում, որից երբեք չի հրաժարվի:

Մարիամ ՄԱՆԹԱՇՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում