Էրդողանը Թուրքիան վերածել է ահաբեկչական բազայի. Դուբայի ոստիկանապետի տեղակալ

Էրդողանը Թուրքիան վերածել է ահաբեկչական բազայի. Դուբայի ոստիկանապետի տեղակալ

Դուբայի ոստիկանապետի տեղակալ Դհահի Խալֆան Թեմիմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը վերածել է ահաբեկչական բազայի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական SANA լրատվական գործակալությունը, այս մասին Թեմիմը գրառել է Twitter-ի իր էջում:

Դուբայի փոխոստիկանապետը Էրդողանին քննադատել է Թուրքիան վարձու ահաբեկիչներին հանձնելու համար: Անկարայի կողմից ահաբեկիչներին ցույց տրվող աջակցության պատճառով Թեմիմը բոլոր արաբական երկրներին կոչ է արել բողոքի նամակներ հղել թուրքական դեսպանատներ:

Թեմիմը քննադատել է նաեւ ահաբեկչություն եւ բռնություն սադրող թուրքական մամուլը եւ հայտնել, որ պետք է դատի տալ դրա համար բոլոր պատասխանատուներին:

Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սիրիայի եւ Իրաքի կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկիչներին Թուրքիայի տարածքում վարժելու, Անկարայի կողմից նրանց զինելու, ինչպես նաեւ սպառազինությամբ մատակարարելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում