Իսլամիստներն այժմ Էլ սպառնում են բելգիական Het Laatste Nieuws թերթի խմբագրությանը

Իսլամիստներն այժմ Էլ սպառնում են բելգիական Het Laatste Nieuws թերթի խմբագրությանը

Բելգիական Het Laatste Nieuws թերթի խմբագրությունում, որը լույս Է տեսնում նիդեռլանդերեն, նամակ Է ստացվել իսլամիստական բնույթի սպառնալիքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրատարակությունը հաղորդել Է փետրվարի 4-ին, ընդ որում՝ մեջբերելով նամակի զգալի հատված:

Դրա անանուն հեղինակներն ակնարկում են իրենց կապերն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, որը հաստատվել Է Իրաքում եւ Սիրիայում: Նրանք նախազգուշացնում են, որ արդեն Բելգիայում են գտնվում «ռումբեր եւ պայթուցիկ նյութերով հանդերձված ավտոմեքենաներ», եւ սպառնում են, որ երկրում կկրկնվի «այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում»՝ նկատի ունենալով հարձակումը Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսի խմբագրության վրա:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ոստիկանությունը ձեռնամուխ Է եղել պատահածի հետաքննությանը:

Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակումը տեղի Է ունեցել հունվարի 7-ին: Արմատական իսլամիստների զոհ Է դարձել 12 մարդ՝ թերթի 10 աշխատակիցներ եւ երկու ոստիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում