ԱՄՆ-ը ձեռնամուխ կլինի քիմիական զենքի խոշորագույն պաշարների ոչնչացմանը

ԱՄՆ-ը ձեռնամուխ կլինի քիմիական զենքի խոշորագույն պաշարների ոչնչացմանը

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստվում են քիմիական զենքի մնացած զինանոցներից ամենամեծի վերացմանը, որը պահվում Է Կոլորադոյի նահանգի հարավի Պուեբլո քաղաքի պահեստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

«Պուեբլոյում աշխատանքի սկիզբը վիթխարի քայլ Է դեպի քիմիական զենքից ազատ աշխարհ»,- հայտարարել Է Միջազգային Կանաչ խաչ բնապահպանական կազմակերպության աշխատակից Փոլ Ուոքերը:

Ամերիկացի զինվորականները պլանավորում են այս տարվա մարտին սկսել 780 հազար հրանոթային արկերի ոչնչացումը, որոնք ընդհանուր առմամբ պարունակում են 2,6 հազար տոննա մանանեխի գազ: Աշխատանքները նախատեսվում Է ավարտել 2019 թվականին:

Իշխանությունները Կոլորադոյի բնակիչներին հայտարարել են, որ քիմիական զենքի ոչնչացման աշխատանքներն անվտանգ են մարդկանց համար:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ԱՄՆ-ում եւս մեկ խոշոր պահեստարան գտնվում Է Քենտուկիի նահանգի «Բլյու Գրաս» ռազմական պահեստում, որտեղ պահվում Է եւս 523 տոննա քիմիական զենք: «Բլյու Գրասի» զինանոցների ոչնչացումն, ինչպես սպասվում Է, կսկսվի 2016 կամ 2017 թվականից ոչ շուտ եւ կշարունակվի մինչեւ 2023 թվականը:

ԱՄՆ-ում մնացած քիմիական զենքի վերացման ընդհանոուր արժեքը կկազմի 11 միլիարդ դոլար:

AP-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ կուտակել Է 30,6 հազար տոննա մանանեխի եւ նյարդա-կաթվածահարական գազ, սակայն այս պահին այդ պաշարների շուրջ 90 տոկոսն արդեն ոչնչացված Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում