«Ժողովուրդ». Հայրենական մեծ պատերազմի 100 վետերաններ կհանգստանան Արզնիի առողջարանում
10/08/2012 09:28
Նմանատիպ
Հայրենական մեծ պատերազմի 100 վետերաններ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Արզնիի առողջարանում, գրում է «Ժողովուրդը»։ Կառավարությունը դրա համար հատկացրել է 12 մլն դրամ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»–ին տեղեկացրել է. «Վետերանները գնալու են 12 օրով եւ մաս-մաս։ Դա արվելու է արագացված ընթացակարգով որպեսզի բոլորին հանգստի հնարավորություն տրվի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում