«Հրապարակը». ԲՀԿ առաջնորդն ասել է` սպասեք, ամեն ինչ լավ կլինի
10/08/2012 09:32
Նմանատիպ
Ընտրությունների շրջանում ԲՀԿ ցուցակից դուրս մնացած անձանց և մասնավորապես նախկին նախարարներին կուսակցության առաջնորդն ասել էր՝ սպասեք, ամեն ինչ լավ կլինի։ Թեթրը հետաքիքրվել է, թե նրանք ինչ սպասելիքներ ունեն, և ինչ ժամկետների մասին է խոսքը։ «Նրանցից մեկն ասաց, որ իրենց մոտ 7-8 ամսվա մասին է ասվել, և, իրենց հաշվարկներով, այդ ժամկետը համընկնում է նախագահական ընտրությունների հետ։ Չգիտեն՝ ընտրություններից առա՞ջ է իրենց հարցը լուծվելու, թե՞ հետո, բայց վստահ են, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կոնկրետ պայմանավորվածություն կա, և պատրաստ են հոժարակամ սպասել այդ ժամկետին»,–գրում է «Հրապարակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում