«Ժողովուրդ». ՀՀԿ գրասենյակի կտուրի հրդեհը էլեկտրատեխնիկական բնույթի էր
10/08/2012 09:37
Նմանատիպ
Մայիսի 22-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում բռնկված Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի կտուրի հրդեհն առաջացել է էլեկտրատեխնիկական պատճառներով։ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՏԱ հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը «Ժողովուրդ»– ին տեղեկացրեց, որ դեպքից մոտ մեկուկես ամիս անց արդեն պատրաստ է ԱԻՆ-ի կազմած եզրակացությունը. «Հրդեհը եղել է էլեկտրատեխնիկական բնույթի, եզրակացությունն էլ ուղարկվել է դատախազություն, այնուհետև՝ քննչական վարչություն»։ Հավելենք, որ այժմ Հանրապետական կուսակցությունը կապիտալ վերանորոգում է իրականացնում շենքի 3-րդ հարկում։ Բացի այդ, շենքի հարևանությամբ կառուցվում է կուսակցության նոր մասնաշենքը»,–գրում է «Ժողովուրդը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում