Մոգերինին կոչ Է արել անհապաղ զինադադար հաստատել Ուկրաինայի Դեբալցեւոյի շրջանում
Նմանատիպ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միացել Է Ուկրաինայի Դեբալցեւոյի շրջանում անհապաղ ժամանակավոր զինադադար հաստատելու ԵԱՀԿ-ի նախագահի կոչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ուկրաինայի Դոնբասի բնակիչները ձգտում են հեռանալւ տարածաշրջանից, իսկ հումանիտար ճգնաժամը շարունակում Է դրամատիկ կերպով վատթարանալ տարվա ամենացուրտ շրջանում: Քաղաքացիները պետք Է հնարավորություն ունենան անվտանգ հեռանալու հակամարտության գոտուց: Ես միանում եմ Եվրակազմակերպության նախագահի՝ բոլոր կողմերին հղած կոչին՝ անհապաղ առնվազն երեք օրով ժամանակավոր զինադադար հաստատելու Դեբալցեւոյի ներսում եւ շրջանում»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը կոչ Է արել անհապաղ առնվազն երեք օրով զինադադար հաստատել՝ քաղաքացիական բնակչությանը դուրս բերելու համար:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ Ուկրաինայի իշխանությունները 2,5 հազար մարդ են տարահանել Դեբալցեւոյից, այդ թվում՝ 680 երեխաների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում