Էրդողանը հնարավոր է ընդունի Պուտինի հրավերը

Էրդողանը հնարավոր է ընդունի Պուտինի հրավերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, կժամանի Մոսկվա` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարությանը:

Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

Ակնարկելով այն մասին, որ Անկարան սպասում է Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած Էրդողանի հրավերի պատասխանին, թուրք դեսպանն ասել է. «Այո, կա երկու կողմերի փոխադարձ հրավեր, որին մեծ նշանակություն է տրվում: 70-ամյակի հետ կապված Էրդողանի վերջնական օրացույցը դեռևս հաստատված չէ»: Նա նաև հույս է հայտնել, որ այդուհանդերձ, 2015 թվականին ՌԴ և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպում տեղի կունենա, հնարավոր է` Ռուսաստանում:

Պուտինն ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել են Անկարայում անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին: Նախագահների առանձնազրույցը տեւել է 3 ժամ. քննարկվել են, մասնավորպես, Սիրիայում իրավիճակի կարգավորման մոտեցումները, ներուկրաինական ճգնաժամը: Պուտինի Թուրքիա այցի ընթացքում հայտարարվել է Սև ծովի հատակով նոր գազատարի շինարարության մասին: Նոր գազատարը պետք է կառուցվի «Հարավային հոսք» գազատարի փոխարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում