Ո՞վ կարձանագրի մեզ համար անկախությունը
Նմանատիպ
Մովսես Դեմիրճյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Ավելի քան 20 տարվա անկախ կամ «անկախ» կյանքի փորձ ունենք, բայց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ մշակութային, ոչ էլ որևէ այլ ոլորտի այդ փորձը չենք ընդհանրացնել: Մինչդեռ հասարակական զարգացումն իրականանում է նախորդ փորձի ընդհանրացման, արժևորման և վերաիմաստավորման միջոցով: Բայց եթե չենք ընդհանրացնում, այսինքն` արձանագրում այդ փորձը, ուրեմն փոշիացնում ենք այն:
Այդ պատճառով է, հավանաբար, որ ներկա խնդիրները լուծելու համար դիմում ենք ոչ թե պատմության մեջ մեզ մոտակա ժամանակաշրջաններին` անկախության տարիներին, այլ պատմության հեռավոր շրջաններին` 17-րդ դար, միջնադար, նույնիսկ գնում-հասնում ենք մինչև դիցաբանություն և այնտեղ փնտրում հայի և հայ հասարակության ինչ-ինչ յուրահատկություններ:
Այնպես որ, այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկախության շրջանի փորձի արձանագրում, ամփոփում և արժևորում: Ո՞վ կանի…