Չեխիայում Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել

Չեխիայում Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայ համայնքի մի շարք նեկայացուցիչների հետ փետրվարի 3-ին ներկա է գտնվել Չեխիայի Մորավո-Սիլեզյան եկրամասի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում անցկացվող «Լեռնային Ղարաբաղ. երկիր, որն աշխարհը մոռացել է» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախար արության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Կապիտոլա» գրատանն անցկացվող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայտնի չեխ լուսանկարիչ Լադիսլավ Վետվիչկան, գործում է այս տարվա հունվարից: Հեղինակը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և իր լուսանկարների միջոցով չեխ հանդիսատեսին է ներկայացնում Արցախի ժողովրդի կյանքը: Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել. բազմաթիվ տեղաբնակներ և քաղաքի հյուրեր այցելել և հետաքրքրությամբ ծանոթացել են ներկայացված նյութերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում