ԻՊ-ի դեմ պայքարը դառնում է ոչ միայն կրոնմա-դավանաբանական, այլ` լրջագույն աշխարհաքաղաքական պայքար
Նմանատիպ
Բագրատ Խաչատուր Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Ինչպես իր էջում տեղեկացրեց Արմեն պետրոսյանը «Իսլամական պետության» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից հորդանանցի օդաչու Մուադ ալ-Քասասբիին կենդանի այրելու վերաբերյալ տեսանյութի տարածումից անմիջապես հետո Հորդանանը հայտարարել է ԻՊ-ի դեմ սկզբունքային և վճռական պայքար ծավալելու մասին:
Հորդանանի թագավորական դինաստիան` Հաշիմյանները Մեքքայի շերիֆների ուղիղ շառավիղն ու ժառանգներն են,, Կարելի է փաստել, որ ԻՊ միջոցով Սաուդյան Արաբիան փորձում է ուղղակի ներազդել Մեքայի նկատմամբ այդ հարստության հավակնության վրա և դրանով հանդերձ` իսլամական աշխարհում ավելի ցայտուն սկսում է երևալ աշխարհաքաղաքական խորն անջրպետը: Եթե հաշվի առնենք, որ իսլամականների դեմ դուրս է գալիս շիական Իրանն ու զինվորականության կողմից ղեկավարվող, աշխարհիկ պետության ջատագով Եգիպտոսը, պարզ է դառնում, որ իսլամական աշխարհում սկսում են ձևավորվել իրար լրջորեն հակադրվող երկու կարևոր բևեռներ: Ի դեպ, Եգիպտեսի նախագահ Նասերի և Մուբարաքի օրոքն էլ Կահիրեի և Էլ Ռիադի հարաբերությունները մրցակցային էին: Իսլամական աշխարհում գրեթե մեկուսացման մեջ գտնվող , բայց տնսեապես ավելի հզոր Սաուդյան Արաբիան հենց այդ պատճառով է թաքուն համագործակցում Իսրայելի հետ: Եթե հաշվի առնենք Արաբական թերակղզում պաշտպանական դաշինքի ձևավորման` Էլ Ռիադի գաղափարի տապալումը, ենթադրելի էր, որ Սաությանները ԻՊ-ն կուղորդեն տարածաշրջանային իրենց մրցակիցների դեմ, Սակայն նման գործելաոչով նրանք ավելի են խորացնում մեկուսացվածությունը:
Հաշիմյան թագավորության առաջնորդ Աբդալլահ II իբն Հուսեինը ամերիկյան կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է.«Միակ խնդիրը, որը կարող ենք ունենալ, դա վառելիքի և զինամթերքի սպառվելու հանգամանքն է»:
Հորդանանցի օդաչուի սպանությունը, իրոք լուրջ ռազմավարական սխալ էր իսլամակնների կողմից, քանի որ երևույթը բավականաչափ լուրջ աղդեցություն է ունեցել ինչպես հենց հորդանանյան հասարակության, այնպես էլ այլ արաբական երկրներում: ԻՊ-ի դեմ պայքարը, ըստ այդմ դառնում է ոչ միայն կրոնմա-դավանաբանական, այլ` լրջագույք աշխարհաքաղաքական պայքար, և եթե Վաշինգտոնը շարունակի այդ կառույցի հանդեպ երկդիմի քաղաքականությունը, ապա կարող է կորցնել տարածաշրջանային առանց այդ էլ ստվարացող դաշնակիցներից շատերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում