Վրաստանում կրակել են ՀՀ քաղաքացու վրա
10/08/2012 11:39
Նմանատիպ
Այսօր’ օգոստոսի 10-ին, ժամը 04.30-05.00-ի սահմաններում, հրազենային վնասվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Լավչյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Ն.Լավչյանը հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 8-ին Վրաստանի Հանրապետությունում, որտեղ և մեկնել էր ամառային հանգիստն անցկացնելու:
Վրացական շտապօգնությունը ամբուլատոր ավտոմեքենայով վիրավորին Վրաստանից տեղափոխել է հայ-վրացական սահման և Ն.Լավչյանի ազգականներից 800 դոլար պահանջել:
Կրակողը վրացի է եղել, ով կրակելուց հետո ասել է. «Եկել ես իմ տուն, տանտերը ես եմ, լավ եմ արել’ կրակել եմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում