ՀՀՇ վերնախավին նյարդայնացնում է Վանո Սիրադեղյանի թեման
Նմանատիպ
Ըստ Times.am գործակալության տեղեկությունների, «Հայոց Համազգային Շարժում» կուսկացության վերնախավն անհանգստացած է Վանո Սիրադեղյանի վերադարձը պահանջող քաղաքացիների վերջին շրջանի ակտիվությունից: Մամուլում այս թեմայի լուսաբանումը դադարեցնելու ուղղությամբ ՀՀՇ առաջնորդներն անգամ որոշակի քայլեր են ձեռնարկել: Անցած 2-3 օրերի ընթացքում նրանց բանագնացները հանդիպել են լրագրողների և Վանոյի վերադարձը պահանջող ակտիվիստների հետ՝փորձելով համոզել նրանց,որ «պահանջը ժամանակավրեպ է և կարող է խանգարել թե’ Սիրադեղյանին և թե’ նրանց կուսակցության առաջիկա քաղաքական ծրագրերին»:
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր, լրագրողներ և հասարակական գործիչներ նոր շարժում են սկսել՝ պահանջելով ապահովել Հայաստանում՝ Վանո Սիրադեղյանի «առանց քաղաքական հետապնդումների ապրելու իրավունքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում