Թուրքիայում աճում է գործազրկությունը

Թուրքիայում աճում է գործազրկությունը

Գործազրկության մակարադակը Թուրքիայում շարունակում է ավելանալ` երկրի համար ռեկորդային ցուցանիշներ գրանցելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, հրապարակված վերջին տվյալներով` 2014 թվականի հոկտեմբերին երկրում գործազուրկների թիվը կազմում է 10.6 տոկոս: Այսինքն, առանց աշխատանքի են մնացել երկրում 3 միլիոն 95 հազար քաղաքացիներ:

Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով` աճել է երկրում աշխատանք փնտրողների թիվ: Եթե մեկ տարի առաջ այդպիսիք 435 հազարն էին, ապա այժմ նրանց թիվն ավելացել է հինգ անգամ` հասնելով 1 միլիոն 937 հազարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում