Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել է իսլամիստներին զրկել ֆինանսավորումից

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել է իսլամիստներին զրկել ֆինանսավորումից

Ռուսաստանը բանաձեւի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, որն ուղղված է «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսավորման դեմ պայքարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությանը:

Փաստաթուղթը կոչված է վերջ դնելու իսլամիստների կողմից Սիրիայի եւ Իրաքի բռնազավթված տարածքներում արդյունահանվող նավթի վաճառքին, ինչպես նաեւ թույլ չտալ շահույթ կորզել անտիկվարիատի մաքսանենգությունից եւ պատանդառությունից: Մշտական ներկայացուցչությունում ակնկալում են, որ բանաձեւը կընդունվի արդեն առաջիկա օրերին:

2014 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել Է բանաձեւ, որը պատժամիջոցներ է սահմանում «Իսլամական պետություն», ինչպես նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների հետ կապված անձանց նկատմամբ: ԱԽ-ի որոշումը պարտավորեցնում է բոլոր երկրներին՝ պայքարել ահաբեկիչների ֆինանսավորման, ծայրահեղականների հավաքագրման, նրանց սպառազինությունների մատակարարման դեմ, ինչպես նաեւ արգելք է սահմանում Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում տնտեսական գործունեության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում