Ջոզեֆ Բայդենը բացառել է զենքի մատակարարումն Ուկրաինային

Ջոզեֆ Բայդենը բացառել է զենքի մատակարարումն Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը Եվրոպա իր այցի նախօրյակին հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի եւ բացառել է զենքի մատակարարումն այդ երկրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հենց սկզբից ասում էինք, որ այդ ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի… Մենք շահագրգռված չենք ռազմական դիմակայության էսկալացմամբ»,- ասել է Բայդենը Susddeutsche Zeitung գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հարապարակվելու է փետրվարի 5-ին:

Բայդենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բարձրացնել «այն գինը, որը Ռուսաստանը կվճարի ագրեսիվ գործողությունների համար»,- եւ ընդգծել, որ եթե Ռուսաստանը կարողանա ամբողջությամբ կատարել Մինսկի պայմանավորվածությունների համաձայն իր ստանձնած պարտավորությունները, նրա դեմ սահմանված պատժամիջոցներից մի քանիսը կարող են հանվել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բայդենը մտադիր է Բրյուսելում եւ Մյունխենում եվրոպական երկրների ղեկավարների հետ քննարկել անվտանգության եւ ֆինանսների ոլորտում Կիեւին աջակցություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ լրացուցիչ միջոցները: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Մյունխենում կայանալիք հանդիպումների ընթացքում կքննարկվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությունը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հանդիպման նախօրեին Պորոշենկոն գերմանական Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում վերստին կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին՝ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային: Իր հերթին ԱՄՆ-ի փոխնախագահը բացառել է դրա հնարավորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ը կարող է միայն «օժանդակություն ցուցաբերել անվտանգության ոլորտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում