Մեծ Բրիտանիան զենք չի մատակարարի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան զենք չի մատակարարի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան առաջիկայում չի պատրաստվում «մահաբեր ռազմական օգնություն» ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: Նա նշել Է, որ ներկայում Մեծ Բրիտանիան «չի քննարկում իր քաղաքականության փոփոխմանը վերաբերող որեւԷ առաջարկություն»:

«Մեր քաղաքականությունն Ուկրաինային ոչ մահաբեր օգնություն ցուցաբերելն Է»,- նշել Է նա:

Ավելի վաղ Wall Street Journal հրատարակությունը հաղորդել Է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը վերադարձել Է Կիեւին զենքի մատակարարումների հարցի քննարկմանը: Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումների հարցն աշխուժորեն քննարկվում Է նաեւ Եվրամիության երկրներում:

Իր հերթին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Եվրոպա իր այցի նախօրյակին հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի եւ բացառել է զենքի մատակարարումն այդ երկրին: «Մենք հենց սկզբից ասում էինք, որ այդ ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի… Մենք շահագրգռված չենք ռազմական դիմակայության էսկալացմամբ»,- ասել է Բայդենը Susddeutsche Zeitung գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:

Մինչդեռ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում վերստին կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին՝ սկսել զենքի մատակարարումն իր երկրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում