Թուրքիան պետք է անցնի նախագահական կառավարման համակարգի. Դավութօղլու

Թուրքիան պետք է անցնի նախագահական կառավարման համակարգի. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է երկիրը նախագահական կառավարման համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Այդ հարցը քննարկվում է արդեն 10 տարի»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս այդ երկրի վարչապետ եղած ժամանակ օգոստոսին տեղի ունեցած նախագակական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է անցնի նախագահական կառավարման համակարգի: Նրա խոսքով, դա օգտակար կլինի Թուրքիայի հետագա զարգացման համար: Էրդողանը նշել է, որ այդ հարցը բարձրացվելու է նախագահական ընտրություններից հետո:

10 տարվա վարչապետության շրջանում Էրդողանը բազմիցս է ակնարկել երկրի միանձնա ղեկավար դառնալու իր ցանկության մասին: Նախագահական աթոռին հասնելուց հետո Էրդողանը ցանկանում է իրագործել իր այդ վաղեմի երազանքը: Առաջիկայում Թուրքիայի նոր սահմանադրություն ընդունելու մասին հայտարարած Էրդողանը մտադիր է Թուրքիայում նախագահական համակարգ մտցվելու մասին հոդված ներառել:

Ներկայում Թուրքիայի օրենսդիր իշխանությունը պատկանում է երկրի միապալատ խորհրդարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում