ԱՄՆ-ի պետքարտուղարը ժամանել Է Կիեւ

ԱՄՆ-ի պետքարտուղարը ժամանել Է Կիեւ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 5-ին այցով ժամանել Է Ուկրաինա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են պատվիրակության աղբյուրներ, այցի շրջանակներում Քերին հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, ԱԳ նախարար Պավել Կլիմկինի, ինչպես նաեւ հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Դրանց ընթացքում քննարկվելու են բարեփոխումների իրականացման հարցերը եւ երկրի արեւելյան տարածաշրջանների իրադրության ապաԷսկալացման ուղիները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում