Էրդողանը ժամանակին ջանքեր էր գործադրում սեղմելու ներկայում իրեն թշնամի հայտարարած Գյուլենի ձեռքը

Էրդողանը ժամանակին ջանքեր էր գործադրում սեղմելու ներկայում իրեն թշնամի հայտարարած Գյուլենի ձեռքը

Թուրքիայի վարչապետի պաշտոնում 11 տարի շարունակ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետ ձեռք ձեռքի տված զուգահեռ շարժվող այդ երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ի կոռուպցիոն սկանդալից հետո պատերազմ է սկսել «գյուլենական համայնքի» դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` նշելով, որ ամեն ելույթում «վերացնելու ենք Գյուլենի որջերը» մռնչացող Էրդողանը այժմ էլ Գյուլենից խլել է ժամանակին նրա հետ միասին բացած Bank Asya բանկը:

Թերթը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե այդ բանկի բացման ժամանակ Էրդողանն ինչպես էր ջանքեր գործադրում այսօր իր կողմից «դավաճան» հայտարարված Ֆաթուլլահ Գյուլենին մոտենալու եւ նրա ձեռքը սեղմելու համար:

Ֆաթուլլահ Գյուլենի հետ Էրդողանի հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերին 17-ին երկրի իրապահ մարմինները բացահայտեցին նրա որդու, դստեր եւ փեսայի` միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները, որից հետո Էրդողանը հայտարարեց, որ դրա հետեւոմ կանգնած է Ֆաթուլլահ Գյուլենի համայնքը, որը ցանկանում է տապալել իր կառավարությունը:

Էրդողանը նման կերպ է վարվել նաեւ ժամանակին իրեն բարեկամ եւ ընկեր հայտարարած Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում