Գյուղատնտեսական ոլորտի նախորդ տարվա ցուցանիշները
Նմանատիպ
Տիգրան Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Գյուղատնտեսական ոլորտի նախորդ տարվա ցուցանիշներով արտադրանքը կազմել է 993 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը 7,2 տոկոսով:
Տնտեսական աճի նախորդ տարվա ցուցանիշները կարևորվում են նաև նրանով, որ դրանք արձանագրվել են թե՛ բուսաբուծության, թե՛ անասնաբուծության ոլորտներում՝ համապատասխանաբար կազմելով 6,9 և 7,8 տոկոս: Առաջինի մասնաբաժինը գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 61 տոկոս է, երկրորդինը` 39 տոկոս:
Ինչ վերաբերվում է ավելացած մշակահողերին, ապա նախորդ տարվա ընթացքում կատարված աշնանացանի տարածքը կազմել է 111 հազար հա, որը 4 տոկոսով ավելի է, քան 2013-ի ցուցանիշը: Անցյալ տարի բոլոր մշակաբույսերի ուղղությամբ էական աճ է արձանագրվել: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ծավալներն ավելացել են 7,6 տոկոսով, կարտոֆիլինը` 11 տոկոսով, բանջարեղենինը` 9 տոկոսով, բոստանային մշակաբույսերինը` 18,1 տոկոսով, խաղողինը` 8,5 տոկոսով:
Վերջին տարիներին ավելանում է ՀՀ-ում արտադրված ցորենի բերքը: Նախորդ տարի այն կազմեց ամբողջ պահանջարկի 50 տոկոսը: Համեմատության համար նշեմ, որ ցորենի ինքնաբավության մակարդակը 2013թ.-ին 46,8 տոկոս էր, 2012-ին` 32,9 տոկոս:
Առաջընթաց է գրանցվել նաև տարբեր մարզերում ջերմոցային տնտեսությունների ճյուղը: