ԱՄՆ-ը փորձում Է խանգարել ԱՊՀ-ի տարածքում ընթացող ինտեգրացմանը. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ը փորձում Է խանգարել ԱՊՀ-ի տարածքում ընթացող ինտեգրացմանը. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ը փորձում Է խանգարել ԱՊՀ-ի տարածքում ընթացող ինտեգրացմանը. Վաշինգտոնի այդ գործողությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, փետրվարի 5-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Նման մտադրություններն ակներեւորեն հաստատում են, որ ԱՄՆ-ի ծրագրերը զուտ աշխարհաքաղաքական ուղղվածություն ունեն: Դրա Էությունը պարզ Է՝ խանգարել ԱՊՀ-ի տարածքում տեղի ունեցող բնական ինտեգրացման գործընթացներին, ամեն գնով Ուկրաինային եւ մյուս հարեւաններին պոկել Ռուսաստանից»,- ասել Է Լուկաշեւիչը:

«Մեր կողմից մենք արել ենք եւ անում ենք համապատասխան եզրակացություններ: Կարելի Է արձանագրել, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղակիորեն փակուղի են տանում են ռուս-ամերիկյան հարաբերությունները: Ելքն ստիպված ենք լինելու շատ երկար փնտրել: Բայց այդ ընտրությունն անում Է ԱՄՆ-ի վարչակազմը, որի ողջ պատասխանատվությունն ինքն Է կրելու»,- հավելել Է Լուկաշեւիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում