Ամիրյանից մինչև Փ.Բուզանդ ձգվող փողոցը կկոչվի Անրի Վերնոյի անունով

Այսօր Երևանի ավագանու նիստում հաստատվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հարակից՝ Ամիրյան փողոցից մինչև Փ.Բուզանդի փողոց ձգվող փողոցը ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով անվանակոչելու մասին որոշմաննախագիծը:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հաստատվել է նաև մայրաքաղաքում ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարատ Հալաջյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Թինա Ասաթիանիի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում