Ինտրիգը բացահայտված է. Վ.Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում
Նմանատիպ
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչև վերջին րոպեն անհայտ պահեց իր առաջադրման հետ կապված հարցը: Սակայն ժամը 18:00-ից հետո ինտրիգը բացահայտվեց: Վ.Ղուկասյանի չի առաջադրել իր թեկնածությունը սեպտեմբերի 9-ին Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններում:
Նշենք, որ մինչ այդ իրենց թեկնածություններն առաջադրել են երկու հոգի՝ Սամվել Բալասանյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Հովսեփ Սիմոնյանը՝ Հ.Յ. Դաշնակցությունից:
Հիշեցնենք, որ այսօր ավարտվեց սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը: Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում