Սերմացու և վառելիք` պետական աջակցություն գյուղացիներին
Նմանատիպ
Անահիտ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը հաստատվեցին կառավարության նիստում: Համաձայն այդ որոշման՝ դիզելային վառելանյութը գյուղացիներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:
Ինչպես նշեց հարցը ներկայացնող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գարնանացան աշխատանքների համար Ռուսաստանից կներկրվի 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5 տոննա եգիպտացորենի, 59 տոննա առվույտի և 247 տոննա կորնգանի սերմնացու, իսկ տեղական սերմարտադրողներից՝ 120 տոննա վերարտադրության գարնանացան գարու սերմնացու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց ծրագրի իրականացումը պահել վերահսկողության տակ, որպեսզի սերմացուն ժամանակին ներմուծվի և տրամադրվի գյուղացիներին: Նախարարն էլ հավաստիացրեց, որ աշխատանքները ժամանակին կավարտվեն, և նշեց, որ ծրագրով նախատեսվում է հողօգտագործողներին սերմացուն տրամադրել շուկայականից 50 տոկոս ցածր գնով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում