«Հրապարակ». Սերժ Սարգսյանը՝ գլխավոր հրամանատար, Աշոտ Աղաբաբյանը` շարքային զինվոր
11/08/2012 09:40
Նմանատիպ
«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հարցին՝ «եթե Սերժ Սարգսյանը պահանջի հրաժարվել մանդատից, կենթարկվե՞ք», ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) պատասխանել է. «Նա մեր գլխավոր հրամանատարն է, և եթե ինքը հարկ գտնի, որ իմ՝ իշխանության մեջ լինելն իմաստ չունի, իհարկե, կհրաժարվեմ»։ Նրան, փաստորեն, թվում է, որ Ազգային ժողովը բանակ է, Սերժ Սարգսյանը՝ գլխավոր հրամանատար, ինքը՝ շարքային զինվոր, և իրեն ոչ թե ժողովուրդն է ընտրել, այլ նշանակել է իր հրամանատարը, որն էլ կարող է ազատել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում