Ադրբեջանում թաքցնում են դավանափոխների թիվը

Ադրբեջանում թաքցնում են դավանափոխների թիվը

Ադրբեջանում կրոնը փոխող մարդկանց որոշակի վիճակագրություն չկա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az կայքին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սայյադ Արանը:

Նրա խոսքով` Ադրբեջանում ամեն տարի ավելանում է ոչ իսլամական կրոն ընդունողների թիվը: Նա դա բացատրել է Ադրբեջանում «կրոնական բազմակարծության» առկայությամբ:

«Ադրբեջանում ոչ իսլամական աղանդի հետեւող շատ մարդիկ կան: Մենք նույնիսկ տեղեկություն ունենք մեծաթիվ «Կյանքի խոսք» կրոնական համայնքի առկայության մասին: Կրոնափոխության հետ կապված վիճակագրությունը չի վարվում դրա անհրաժեշտության բացակայության պատճառով», -ասել է նա` մատնանշելով Սահմանադրության` կրոնի ազատության մասին Ադրբեջանի 48-րդ հոդվածը:

Սայյադ Արանը նշել է, որ Ադրբեջանում կան նաեւ ոչ իսլամական կրոնական կենտրոններ. «Ադրբեջանում քրիստոնեություն դավանող մեծ թվով մարդիկ կան: Նրանք գործում են տարբեր կրոնական աղանդներում», -նշել է նա:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով` Ադրբեջանում ավելի շատ կրոնափոխ են լինում քաղաքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում