«Ժամանակ». «Ազատ դեմոկրատները» դարձան ոչ «ազատ», ոչ «դեմոկրատ»
11/08/2012 09:50
Նմանատիպ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ութ անդամներ’ Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը կուսակցությունից դւրս գալու մասին հայտարարություն են տարածել, գրում է «Ժամանակ» թերթը:
«Երեկ «Ժամանակին» չհաջողվեց զրուցել կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրածներից եւ ոչ մեկի հետ: Նրանք նշում էին Արարատ Զուրաբյանի ծննդյան օրը: Հատկանշական է, որ կուսակցությունից հեռացողները հենց Արարատ Զուրաբյանի ծննդյան օրն էին ընտրել’ կուսակցական տոմսերը վայր դնելու համար’ դառնալով այլեւս ոչ «ազատ», ոչ «դեմոկրատ»’ այդպիսով մի օրիգինալ նվեր մատուցելով իրենց համախոհ ընկերոջը»,- գրում է «Ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում