Ա.Երեմյանը պարտություն է կրել՝ զրկվելով օլիմպիական բրոնզե մեդալից

Լոնդոնի Օլիմպիական խաղերում մինչև 80 կգ քաշային կարգի թաեքվոնդոյի մչցաշարում Հայաստանը ներկայացնող Արման Երեմյանը ցավոք չի կարողացել օլիմպիական մեդալը նվաճել:

Բրոնզե մեդալի համար պայքարում հայ մարզիկը պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լուտալո Մուհամադից:

Հիշեցնենք, որ Արմանն առաջին մարտում 8:4 հաշվով վստահ հաղթանակ էր տարել աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր կանադացի Սեբաստիեն Միշոյի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 6:4 հաշվով պարտության է մատնել հոլանդացի Թոմի Մոլետին, իսկ կիսաեզրափակչում 1:2  հաշվով զիջել արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Քրիսմանիչից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում