Արտաքին բարդ պայմանները չեն ազդել ԵՏՄ-ում ՌԴ-ի ինտեգրացիոն կողմնորոշիչների վրա. Մեդվեդեւ

Արտաքին բարդ պայմանները չեն ազդել ԵՏՄ-ում ՌԴ-ի ինտեգրացիոն կողմնորոշիչների վրա. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՌԴ-ի ինտեգրացիոն կողմնորոշիչները մնում են անփոփոխ, չնայած արտաքին բարդ պայմաններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Անկախ կոնյունկտուրայից, Ռուսաստանը բաց Է մնում մեր բոլոր գործընկերների համար: Մենք մտադիր ենք կատարել մեր միջազգային պարտավորությունները, եւ մեր ինտեգրացիոն կողմնորոշիչներն անփոփոխ են մնում»,- նշել Է նախարարների կաբինետի ղեկավարը՝ փետրվարի 6-ին բացելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Մեդվեդեւը հավելել Է, որ ԵՏՄ-ի մասին պայմանագիրն անհրաժեշտ գործիքներ Է տրամադրում այդ նպատակներին հասնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում