Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների’ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում