Հայկական լիափոր սփյուռք, մի քիչ էլ Հայաստանի մասին մտածեք
Նմանատիպ
Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Հայկական լիաթոք, լիափոր սփյուռք։
Ժողովներ եք անում, քաղաքականություն եք ճշտում, Ձեր երկրներում լոբբիստական կառույցներ եք հիմնում, որոշ երկրներում բյուջեից դրամ եք ստանում՝ Ձեր փարթիների ու ամանորյա հանդեսների համար։ «Мисс Армянка» եք անցկացնում, հարսնացու ընտրելու համար, ամպագոռգոռ հայտարարում եք, որ մենք այլ ենք, ուրիշ ենք, առաջին Քրիստոնյան ենք, առաջին եղեռնը մերն է(ամոթ էլ է)․․․
Բայց մոռացել ե՞ք, որ Դուք Հայաստանի համար եք։ Ի՞նչ արժեք ունի Ձեր գործունեությունը, եթե տեր չեք մեր Երկրին։ Գիտեմ, կասեք՝ նախագահը լավը չէ։ Պառավաքարին ու Չինարիին ուշադրություն դարձրեք։ Այստեղ նախագահը լավն է։ Կասեք՝ աջակցություն չենք տեսնում՝ ասել է թե՝ այնտեղ տարած օգնությունը Ձեր երկրում Ձեզ չի ռեկլամում։ Ոչինչ, հոգու համար արեք, առանց օգուտի ակնկալիքի։ Մարդ եղեք, այ մարդ։ Տանը՝ օտար լեզվով, գրում եք ռուսերեն կամ անգլերեն, մեծ-մեծ բաներից եք պատմում ու Ձեզ ներկայացնում որպես ռահվիրա։ Հայաստանն է մեր մայրն ու դուստրը՝ միաժամանակ։ Հայաստանին ուշադրություն դարձրեք, խնդրում եմ։