Պորոշչենկոն, Մերկելն ու Օլանդը համաձայնության են եկել

Պորոշչենկոն, Մերկելն ու Օլանդը համաձայնության են եկել

Արման Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոժչենկոյի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա լանդի միջև բանակցությունները տևել են ավելի քան 5 ժամ: Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել Դենցկի ու Լուգանսկի մարզերում առկա ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, և հույս են հայտնել, որ Ռուսաստանը ևս հետաքրքրված է ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ; Երեք ղեկավարները միաժամանակ քննության են առել Մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հնարավոր ճանապարհները, որոնք հանդիսանում են հիմնարար սկզբունքներ ճգնաժամի խաղաղ կարգավորման համար և մշակել են ընդհանուր առաջարկությունների փաթեթ հետագա քայլերի համար: Այս մասին հայտարարել են նախագահ Պորոշչենկոյի մամլո ծառայությունից: Միաժամանակ երեք ղեկավարները կոչ են արել անմիջապես հրադադարի ռեժիմ հաստատել, օտարերկրյա զենք-զինամթերքն ու ծանր զինտեխնիկան հեռացնել, փակել սահմանն ու ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Կողմերը նաև քննարկել են երկխոսության զարգացումը նորմանդյան քառյակի ձևաչափով: Իր հերթին նախագահ Պորոշչենկոն կոչ է արել նախագահ Օլանդին ու դաշնային կանցլեր Մերկելին` աջակցել ուկրաինական օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում