ՏԻՄ ընտրությունների առաջադրումները՝ Սյունիքում
Նմանատիպ
Երեկ պարզ է դարձել, որ Կապանում, Մեղրիում առաջադրվել է մեկական, իսկ Սիսիանում` երեք թեկնածուներ: Պարզ է նաև, որ մյուս երեք քաղաքային համայնքներում նոր առաջադրումներ չեն եղել:
Այսպիսով` Սիսիանում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված է հինգ թեկնածու: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, ինքնաառաջադրվել են ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը և անկուսակցականներ Հրաչիկ Խաչատրյանը, Գևորգ Բագյանը, Մհեր Ազոյանը:
Կապանում առաջադրված է քաղաքապետի չորս թեկնածու: Ինքնաառաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը, անկուսակցականներ Գագիկ Աթաջանյանը և Վարդան Բաբայանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է հանրապետական Աշոտ Հայրապետյանը:
Մեղրիում առաջադրված է քաղաքապետի երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանը, ինքնաառաջադրվել են անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը և ՀՀԿ անդամ Միշա Հովհաննիսյանը:
Քաջարանում, Ագարակում և Դաստակերտում առաջադրված են երկուական թեկնածուներ: Քաջարանում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գևորգյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Ռաֆայել Լալայանը:
Ագարակում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանը, ինքնառաջադրվել է հանրապետական Սամվել Միքայելյանը:
Դաստակերտում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Նաիրի Փիլոսյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Սասուն Սարգսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի 109 համայնքներից 94-ում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում