Նոր բացահայտում Պերմյակովի «հիվանդության» մասին
Նմանատիպ
Ալեքսան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Մտավոր հետամնացության առաջին նշանները ի հայտ են գալիս երեխայի կյանքի ամենավաղ շրջանից սկսած։ Դիտվում է ֆիզիկական և հոգեկան ուշացած ու դանդաղ զարգացում, ֆիզիկական արատներ, նյարդաբանական կոպիտ ախտանշաններ, ցնցումային նոպաներ և այլն։ Ըստ ծանրության օլիգոֆրենիան բաժանվում է երեք աստիճանի խոր (ապուշություն, իդիոտիա), միջին (իմբեցիլություն) և թեթև (դեբիլություն)։
Օլիգոֆրենիա հիվանդության առաջին և բնորոշող նշանները ներայացրել եմ վերևում ` որը վերցված է հիվանդությունը բնորոշող նյութից:Ես որքան հետևել եմ Պերմյակովին ճանաչող ընկերների և բարեկամների կողմից նրան բնութագրող հոդվածներին,այս հիվանդության կլինիկական նշաններից և ոչ մեկը, ոչ ոք չի նշել:Նաև ուշադրություն դարձրեք ,որ այդ նախանշանները ի հայտ են գալիս երեխայի կյանքի ամենավաղ շրջանից սկսած:Լավ , բա էս տարեկան տղայի ամբողջ կյանքում ոչ ոք չնկատեց ցնցումային նոպաներ,նյարդաբանական կոպիտ ախտանիշներ:Գոնե Հայաստանում ծառայած ժամանակ նա մի անգամ ցնցումային նոպա չունեցավ,որ իր զինակից ընկերները ասեին դրա մասին :Հակառակ հիվանդությանը բնորոշ ֆիզիկական ուշացած ու դանդաղ զարգացման ախտանշանին,Պերմյակովը լավ էլ կերած- խմած,հաղդանտամ,գոնչո տղա է,:Մնում է ,որ մտածեն ուրիշ հիվանդություն հնարելու մասին:Այս ոլոր-մոլոր անվանում ունեցող հիվանդության մասին փաստերը համոզիչ չէին և մենք այնքան էլ չհավատացինք քրեական գործի <ստեղծագործական խմբի> հնարած վարկածին:
Հ.Գ. Եվս մեկ անգամ փաստերը համադրելով վերլուծեցի տարածված վարկածը,եվ արդյունքում ստացվեց,որ մեզ էլի ուզում են խաբեն:Երևի էս ռուսները չգիտեն,որ հայերը իրենցից խելացի են,ուղղակի լավ թիկունք չունեն,որ ասածները առաջ տանեն ու ապացուցեն այն,ինչը վաղուց ապացուցված է փաստերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում