ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հայ ժողովրդին ուղղված ողջույնի խոսքը սկսել և ավարտել է հայերենով (տեսանյութ)

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հայ ժողովրդին ուղղված ողջույնի խոսքը սկսել և ավարտել է հայերենով (տեսանյութ)

«Ողջույն, ես Ռիչարդ Միլսն եմ՝ Հայաստանի Հանրապետությունում Ամրիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը»,-Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր պարտականություններին անցնելուց առաջ  տեսաբլոգի միջոցով ողջունել  է հայ ժողովրդին: Դեսպանն իր ողջույնի խոսքը սկսել և ավարտել է  հայերենով:

Այնուհետ դեսպանը նշել է, որ իր դիվանագիտական գործունեության ընթացքում ես հետո աշխատել է աշխարհի շատ երկրներում, սակայն երբեք չի դադարել հետևել հայաստանյան զարգացումներին:

«Ես ուրախությամբ հետևել եմ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ամուր գործընկերության ձևավորմանը թե’ պետական, թե’ ժողովուրդների մակարդակով: Եսհպարտանում եմ այն բազմաթիվ հայերով, ովքեր մասնակցել են ամերիկյան կրթական, մշակութային ու մասնագիտական ծրագրերին: Եվ ինձ համար ոգեշնչող է նրանց ներդրումը Հայաստանի քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքում: Որպես դեսպան՝ ես կշարունակեմ հայ-ամերիկյան այնպիսի գործընկերության ձևավորումը, որը կարող է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարեկեցությունը,  ինչպես նաև անվտանգութփյունը: Նաև սիրով կլսեմ ձեր գաղափարներն այն մասին, թե ինչպես կարող ենք առավել հարստացնել մեր գործընկերությունը»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում