«Գլոբալ կրոնականության ինդեքս-2012». Հայաստանը համարվում է կրոնին մեծ տեղ հատկացնող երկիր

Մեկնարկել է «Գլոբալ կրոնականության ինդեքս-2012-ը» (Global religiosity index), որի նպատակն է հետազոտությունների միջոցով պարզել, թե որ պետությունների ժողովուրդներն են ամենաշատը հավատում կրոնին:

Սոցհարցումներ են անցկացվել 57 պետություններում և պարզ է դարձել, որ ամբողջ աշխարհում բնակչության 59 տոկոսը իրեն համարում է հավատացյալ, 23 տոկոսը նշել են, որ մոլի հավատացյալներ չեն և միայն 13 տոկոսն է նշել, որ աթեիստ է:

Այսպիսով, պարզ է դարձել, որ աշխարհում կրոնին մեծ տեղ են տալիս Գանան, Նիգերիան, Հայաստանը, Ֆիջին, Մակեդոնիան, Ռումինիան, Իրաքը, Քենիան, Պերուն և Բրազիլիան:

Իսկ Հայաստանում հարցվածների 92 տոկոսը վստահորեն նշել է, որ հավատացյալ է, 4 տոկոսը նշել է, որ հավատացյալ չէ, իսկ 1 տոկոսը’ աթեիստ է:

Հարցման արդյունքում պարզ է դարձել նաև ամենաաթեիստական երկրների ցուցակը, որը գլխավորում է Չինաստանը, որին հաջորդում է Ճապոնիան, Չեխիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան և Իռլանդիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում