Ջեյմս Ուորլիքը գոհունակություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից

Ջեյմս Ուորլիքը գոհունակություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել ` ողջունելով փետրվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հետ Մյունխենում կայացած հանդիպումը :

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Լավ հանդիպում էր Հայաստանի արտգործանախարարի հետ: Մյունխենի անվտանգության կոնֆերանսում կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու նրա պատրաստակամությունը»:
.

Հետևեք մեզ նաև Telegram-ում