Ռուսաստանի պատասխան հարվածը. ԵՄ-ն սկսել է վճարել Ուկրաինայի դիմաց
Նմանատիպ
Արման Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Թերևս արդեն պիտի համարել, որ եկել է այն ժամանակը, երբ Արևմուտքը պիտի սկսի կամ արդեն սկսել է վճարել Ուկրաինայի դիմաց: Բումերանգն ըստ էության վերադարձավ իր ելման կետ և էական հարված հասցրեց հենց ԵՄ-ի ամենացավոտ կետին: Կարծես թե ոչ միայն քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու վերլուծաբանները, այլ նաև պարզ քաղաքացիներն էլ, ովքեր մի փոքր հետաքրքրվում են մեծ քաղաքականությամբ, գիտեն, որ ԵՄ-ի համար սարսափ երազի արժեք ունի այն, որ Հունաստանը դուրս գա Եվրագոտուց և անդամակցի ԵՏՄ-ին. ու ո՞վ իմանա՝ Հունաստանի ներկայիս քաղաքական կուրսի փոփոխությունների ֆոնին ի՞նչ չի կարող պատահել, այն էլ արդի` անհանգիստ ժամանակներով ապրող աշխարհում: Պարզվում է՝ շան գլուխն այլ տեղ է թաղված: Գրեթե միաժամանակ, երբ Հունաստանն ու Ռուսաստանը դիմեցին Գերմանիային պատերազմական վնասից փոխհատուցման պահանջով, որ պատճառվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ օկուպացիայի պատճառով, ԵՄ-ն ստիպված եղավ որոշ հարցերի շուրջ ավելի լուրջ մտածել ու անհրաժեշտ հետևություններ ու եզրահանգումներ կատարել: Հիշեցնենք, որ միայն Հունաստանն ի դեմս իր նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրիսի՝ Գերմանիայից պահանջել է 162 միլիարդ եվրո որպես փոխհատուցում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հիտլերի կողմից Հունաստանի օկուպացիայի ընթացքում պատճառված վնասի դիմաց: Իր հերթին նմանօրինակ պահանջով հանդես էր եկել նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Մ Դեգտյարևը` առաջարկելով Գերմանիայից պատերազմական վնասից փոխհատուցում պահանջել, որոնք պահանջվել են երկրին 1941-1945 թթ: Այն, որ ԵՄ-ում բավական մոդայիկ են դարձել նման պահանջները, արդեն վաղուց է հայտնի։ Թերևս կարելի է հիշել Մերձբալթյան երկրների կամ Ուկրաինայի եվրաբենդերականների օրինակները, որոնք բազմիցս աղմկել են՝ Մոսկվայից համանման փոխհատուցումներ պահանջելով: Այստեղ հետաքրքրականն այն է, որ Հուանստանի նոր վարչապետն իր ողջ ռադիկալ թիմով հանդերձ՝ կարող են որպես խաղաքարտ օգտագործել ընդդեմ ծերուկ ԵՄ-ի` ՌԴ հետ հարաբերությունների սրտացման հեռանկարը` թեկուզև միայն սեփական պետության ունեցած արտաքին պետական պարտքի հաշվանցման ու զրոյացման նպատակով: Իհարկե, այս ամենը հասկանում են Բրյուսելում։ Հասկանում են նաև այն, որ երբեք Աթենքի կառավարությունը չի խաղա Բրյուսելի կանոններով, ինչպես որ խաղում են Բուլղարիայի բյուրոկրատները, ովքեր դյուրավ կերպով անտեսեցին իրենց պետական-ազգային շահերն ու սառեցրեցին բոլորի համար ձեռնտու «Հարավային հոսք»-ը:
Իր հերթին Ռուսաստանը պատրանքներ չի կառուցում, սակայն լիովին դիտարկում է Հունաստանին որպես շատ արժեքավոր տակտիկական դաշնակից, ով սեփական շահերի համար կարող է նաև Ռուսաստանին մեծապես օգտակարություն բերել, օրինակ՝ հակառուսական պատժամիջոցների սայլի անիվների տակ փայտեր դնելով: Այս փաստի մասին անշուշտ կռահել են նաև ԵՄ վերնախավում, և այս առումով արդեն բավական լուրջ մտահոգություններ հնչել են պաշտնական կամ կիսապաշտոնական մակարդակներում:
Հիմա կարծես նույն բանն անելու Ռուսաստանի հերթն է, ինչպես ժամանակին արեց ԵՄ-ն՝ ոսկե սարեր խոստանալով Ուկրաինայի եվրակողմնակիցներին ու իրավիճակը բերելով նման տխուր կետի, այնպես էլ այսօր արդեն Մոսկվան կարող է փոխշահավետ գործարքի գնով Հունաստանն օգտագործել ԵՄ-ի հիմքերը խարխլելու համար:
newsli.ru