Okey արտահայտության ծագման վարկածները
Նմանատիպ
Մովսես Դեմիրճյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Հայաստանում երիտասարդները սկսել են շատ օգտագործել okey արտահայտությունը, բայց համոզված եմ, որ շատերն անգամ չգիտեն, թե որտեղից է այն առաջացել և ինչ է նշանակում:
Արտահայտության ծագման մի քանի վարկած կա, դրանցից ամենատարածվածը երկուսն են:
Ըստ առաջինի՝ ok արտահայտությունն առաջացել է որպես «all correct» բառակապակցության հապավում. բանն այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Էնդրու Ջեքսոնը, լինելով ոչ շատ գրագետ և չունենալով անգամ ստորագրություն, փաստաթղթերի վրա, եթե դրանք ճիշտ էին, գրում էր «all correct»։ Բայց խնդիրն այն է, որ նա գրում էր ոչ թե ինչպես պետք է, այլ ինչպես լսում էր` «Oll Korrect», որտեղից էլ առաջացել է OK հապավումը:
Երկրորդ տարբերակն այն է, որ OK-ը գերմանական ծագում ունի՝ «ohne Korrektur», և նշանակում է «առանց ուղղումների» կամ «առանց խմբագրման»: Թերթերի խմբագրերը, նյութերը կարդալուց հետո, եթե որևէ ուղղում չէին անում, դնում էին «O.K.» նշանը:
Բայց, դատելով նրանից, որ ԱՄՆ-ում ավելի շատ են օգտագործում ok-ը, արտահայտության ամերիկյան ծագումն ավելի հավանական է: Ok?
Հետևեք մեզ նաև Telegram-ում