ԱՄՆ-ում հակաադրբեջանական լսումներ կկայանան

ԱՄՆ-ում հակաադրբեջանական լսումներ կկայանան

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաջորդ շաբաթ կկայանան Ադրբեջանում մարդու իարվունքների իրավիճակի վերաբերյալ բաց լսումներ:Այս մասին տեղեկացնում է Turan գործակալությունը:

Լսումներն, որն ունի «Ադրբեջան-ԱՄՆ, անվտանգության, էներգետիկայի և մարդու իրավունքների ոլորտում շահերը» թեմատիկան, մասնակցություն կունենան բազմաթիվ դիվանագետներ և վերլուծաբաններ:

Կարդացեք նաև` «Հեյդար Ալիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց ոչ թե մեծ աղմուկով, այլ շշուկով» .Կոզլարիչ

Զեկուցողների թվում են նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ջոնս Հոբկինսի համալսարանի Կենտորանական Ասիայի և Կովկասին հարցերով ղեկավար Սվանթե Քորնելը, «Վուդրո Ուիլսոնի» կենտրոնի փորձագետ Օդրի Օլշտադը և այլն:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները բավականին սրվել են, որը կապված է Ադրբեջանում ամերիկյան ոչ կառվարական կառավարությունների նկատմամբ վերաբերմունքի, երկրում մարդու իրավունքների խախտմաբ սաստկացման, անկախ լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության պատճառով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում